Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այդ մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից:

Քաղաքապետը պահանջում է պարտավորեցնել Սոնա Աղեկյանին հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև հատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։