Life պարբերականը տեսանյութ է հրապարակել Մոսկվայում տեղի ունեցած տղամարդու հրկիզման դեպքից։ Կադրերից պարզ է դառնում, որ դեպքը տեղի է ունենում բակում տեղադրված նստարանի մոտ։
Տղամարդկանցից մեկը մոտենում է և նստարանին նստած տղամարդու վրա լցնում հրավառ նյութ։ Վերջինս ոչ մի շարժում չի անում, քանի որ ըստ ամենայնի, գտնվում է հարբած վիճակում։ Երրորդ անձի հետ երկար վիճելուց հետո տղամարդը կրակի տալիս նստարանը և դրա վրա նստած տղամարդուն։
Տղամարդը հոսպիտալացվել է, նրա մարմնի 90% այրվածքներով է պատված։ Տուժողը անձը հայտնի է՝ 1961 թ․ ծնված Օլեգ Կրասնով։ Հրկիզողը թաքնվել է հանցանքի վայրից, նրան փնտրում են։
ըստ նախնական տվյալների վեճի պատճառը խաղաթղթերն են։