Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյին նախկինում պատկանած կոկորդիլոսներից մեկը Ստոկհոլմի «Սքանսեն» պարկում քիչ է մնացել կծի 75-ամյա շվեդին:
Ըստ BBC- ի՝ տղամարդը ձեռքը պահել է ակվարիումի պաշտպանիչ ապակու սխալ կողմում, և սողունը բռնել է այն: Արդյունքում տղամարդը հոսպիտալացվել է:
Բարեբախտաբար, մոտակայքում գտնվել են երեք բժիշկներ: Նրանք շտապօգնության ժամանելուն պես փորձել են դադարեցնել արյունահոսություը գոտիով և անձեռոցիկներով:
Այգու ղեկավարությունը խոստանում է ամրացնել վանդակը, որպեսզի նման դեպքերը բացառվեն: