Այսօր' օգոստոսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ։
Վ. Օսիպյանի մեկ այլ համանով ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ստեփան Հակոբյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզայիյն վարչության պետի տեղակալի (նույն ինքը՝ շտաբի պետ) պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու բաժնի պետ։