ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Լոնգ Բիչ քաղաքի ոստիկանները ձերբակալել են Marriott հյուրանոցի խոհարարին, որը պլանավորել Էր զանգվածային դատաստան սարքել հյուրերի և կենվորների դեմ: Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը:

 

Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը 37-ամյա Ռոդոլֆո Մոնտոյան Է, որի տանը մի ամբողջ զինանոց Է հայտնաբերվել՝ բաղկացած մի քանի ատրճանակներից, ռևոլվերից, կոտորակի հրացանից, մեկ այլ հրացանից և երկու AR-15 ինքնաձիգից, ինչպես նաեւ դրանց մեծ քանակությամբ փամփուշտներից և մեծ տարողության պահեստատուփերից:

Հայտնի Է, որ պատրաստվող հարձակման մասին տղամարդը պատմել Է իր գործընկերներից մեկին, որը տեղեկատվությունը հայտնել Է կառավարչին, իսկ նա արդեն տեղեկացրել Է ոստիկանությանը:

Նշվում Է, որ խոհարարի մոտ որոշ խնդիրներ են ծագել՝ կապված աշխատանքի տեղավորման հետ, և նա պատրաստվում Էր «վրեժ լուծել» գործատուից՝ զինված հարձակում կազմակերպելով անձնակազմի և կենվորների վրա, հաղորդել Է Life-ը: