Bird Photographer of the Year 2019 մրցույթի ժյուրին ընտրել է տարվա լավագույն լուսանկարները։ Այս տարի նրանք ստիպված են եղել ընտրություն կատարել 63 երկրների լուսանկարիչների 13,5 հազար աշխատանքներից։ Այս մասին տեղեկացվել է մրցույթի կայքում։
Այս տարվա գլխավոր մրցանակի հաղթողը բրիտանացի Քերոն Սթիլն էր, ով Հունաստանի Կերկինի լճից ուղարկել էր գանգուր հավալուսնի լուսանկար: Նա հաղթող է ճանաչվել «Լավագույն դիմանկար» անվանակարգում։
Ժյուրին նաև ընտրել է մրցույթի մյուս լավագույն աշխատանքները։