Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը Forbes ամսագրի վարկածի համաձայն գլխավորել է 2019թ-ի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը՝ 89,4 միլիոն դոլար եկամուտով։

Դուեյն Ջոնսոնը հուզիչ խոստովանություն է արել փոքրիկ հայուհուն. տեսանյութ
Անցած տարի Ջոնսոնը զբաղեցրել է երկրորդ տեղը, այդ ժամանակ ցուցակի առաջատար է դարձել Ջորջ Քլունին։ 2019թ-ին Դուեյն Ջոնսոնը ստացել է 23,5 միլիոն դոլար «Ջումանջի․ նոր մակարդակ» ֆիլմի համար, որի պրեմիերան տեղի կունենա 2019թ-ի դեկտեմբերին։ Դերասանը նաև 700 հազար դոլար է ստանում «Ֆուտբոլիստները» սերիալի յուրաքանչյուր սերիայի համար։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիս Հեմսվորթը՝ 76,4 միլիոն դոլար եկամուտով, երրորդ տեղը՝ Ռոբերտ Դաունի կրտսերը՝ 66 միլիոն դոլարով։

Ավելի վաղ հաղորդվել է, որ հայտնի հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր, բոդիբիլդեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը վերջապես ամուսնացել է իր սիրեցյալի' հայուհի Լորեն Հաշյանի հետ։ Ջոնսոնը հանդիպել է Լորենի հետ դեռ 2007թ.–ից։ Զույգը հասցրել է երկու դուստր ունենալ, բայց միայն հիմա են որոշել ամուսնանալ։