Հարվարդի համալսարանի հետազոտողները ռոբոտացված շորտեր են ստեղծել, որոնք պետք է հեշտացնեն վազքն ու քայլելը:
Ըստ էության, համակարգն իրենից էկզոկմախք և շարժիչ է ներկայացնում՝ 5 կգ-ից պակաս քաշով, որը ներկառուցված է ճկուն շորտերին՝ մեջքի ստորին հատվածքում, հայտնում է The Verge-ն: Համակարգը կոչված է օգնելու բոլոր նրանց, ովքեր շատ են քայլում՝ փրկարարներ, զինվորականներ, ինչպես նաև արշավային տուրիզմի սիրահարներ:
Գիտնականների խոսքերով, այս համակարգը եզակի է այն առումով, որ կարող է օգնել ինչպես քայլելու, այնպես էլ վազքի ժամանակ:
Ոտքերը տարբեր կերպ են աշխատում՝ կախված այն հանգամանքից, թե մարդը վազում է, թե՞ քայլում: Քայլքը համեմատել են «շրջված ճոճանիվի» հետ, իսկ վազքի ժամանակ օգնում է «զանգված-զսպանակի համակարգը», Հարվարդում ստեղծված շորտերը կարողանում են անցում կատարել այս ռեժիմների միջև:
Շարժիչները տեղակայված են մեջքի ստորին մասում և «միացված» են օգտագործողի ազդրերին շաժական մալուխների օգնությամբ: Ուժ կիրառելով համակարգը կարող է օգնել ոտքերի մկաններին: Համակարգը սնուցվում է իրանի վրա գտնվող մարտկոցից, որը մինչ այժմ ի վիճակի է ապահովել 8 կմ «վազք»: Այժմ մշակման փուլում են էկզոշորտերի երկրորդ սերունդը, որոնք 40 %-ով ավելի թեթև կիլնեն: