Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր քնքուշ ու էլեգանտ կերպարը։ Աննան, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, լուսանկարները տեղադրել է իր Instagram-յան էջում։ Կադրերում Աննան կրում է կարմիր, էլեգանտ զգեստ, կերպարն ամբողջացրել են զգեստի երանգի բարձրակրունկներն ու աքսեսուարները։ Հրապարակմանը կից Աննա Թովմասյանը մեկնաբանություն չի թողել, սակայն երկրպագուները գնահատել են նրա գեղեցիկ կերպարը․ «Հրաշք աղջիկ», «Տիկնիկ», «Գեղեցկությունդ սահման չունի», «Գեղեցկուհի», - գրել են նրանք։