Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսությունում զույգը հայտնաբերել է երկրի պատմության մեջ հավանաբար ամենախոշոր գանձերից մեկը, որ շուրջ հազար տարի եղել է ֆերմաներից մեկի դաշտում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Բախտավորները Ադամ Սթեյփլսը և Լիզա Գրեյսն են, որոնք խոստովանել են, որ այդպիսի գտածոներ կյանքում մեկ անգամ են լինում։
Նշվում է, որ գանձը հայտնաբերվել է դեռևս 7 ամիս առաջ և այդ ամբողջ ընթացքում Լոնդոնի թանգարաններից մեկում փորձաքննություն է անցել։
Պարզվել է, որ 2571 արծաթե դրամները պատկանում են Հարոլդ II Գոդվինսոն թագավորի կառավարի շրջանին։ Նա գահին եղել է 9 ամիս, ինչը դրանց հատկապես մեծ նշանակություն է հաղորդում։
Դրամներից յուրաքանչյուրը կարող է 1-5000 ֆունտ սթեռլինգ արժենալ։