Սեպտեմբերի 1-ից Երևանի նախադպրոցական հաստատություններում արդեն կգործի երկարօրյա ծառայություն, ինչը մեծապես կթեթևացնի աշխատող ծնողների հոգսը: Պետական մանկապարտեզներում երեխային պետք է վերցնել գոնե 17.00-17.30-ին, իսկ աշխատանքային ժամն ավարտվում է 18.00-ին:
«Սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ, խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00-ին»,-ֆեյսբուքյան «Մանկապարտեզները և երեխաները» խմբում գրել է Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը։ Երկարօրյա ծառայության մեջ սնունդ չի լինելու: