Փաստաբան Ծովինար Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած... Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել, ու պատմում սարսափելի մի բան. քաղաքի և հարակից բնակավայրերի 20-40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12-16 տարեկան աղջիկների հետ, խաբեության միջոցով հանդիպման կանչում, նկարվում նրանց հետ...պղծում, հետապնդում... զոհերի ընտանիքները սեփական դաստիարակչական միջոցներն են գործի դնում... երևույթը շարունակում է անպատժելիության պայմաններում տարածում գտնել... Իմ այն հարցին, թե ինչու չեն դիմում ոստիկանություն, պատասխանում է, որ «ո՞նց գործ տանք, բացի դա ոստիկանների աչքի առաջ է կատարվում ամեն բան...»։
Այժմ հարց.
Ո՞վ է պատասխանատուն, ինչո՞ւ համապատասխան մարմինները չեն աշխատում, ընդհուպ` եկեղեցին..., ինչո՞ւ մեր հասարակությունը այսչափ այլասերվեց...»,- գրել է նա։
Նշենք, որ փաստաբանը դիմել է համապատասխան մարմիններին, որոնք արդեն արձագանքել են։ Մենք պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը։