Մեքսիկայի Նուեվո-Լեոն նահանգում բլոգերը լուսանկարվելիս ընկել է 6-րդ հարկի պատշգամբից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
23-ամյա Ալեքսա Թերազասը պատշգամբում յոգայի դիրքեր էր փորձում, երբ սայթաքել ու ընկել է 6-րդ հարկից:
Աղջկան մարմնի տարբեր վնասվածքներով և կոտրվածքներով հոսպիտալացրել են: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում, կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է նաև, որ առաջիկայում նա չի կարողանա քայլել:
Հարևանները հայտնել են, որ Ալեքսան հաճախ է նման վտանգավոր հնարքներ կատարել պատշգամբում: