Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Դուք պատկերացնում եք՝ հայկական ակումբային ֆուտբոլը ինչ ճզմված ու գետնին հավասարեցրած վիճակում էր, որ ընդամենը մեկ ու կես տարվա ազատության պայմաններում ակումբ կա, որը հավակնում ա մտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլ։
     1,5 տարի… Դե հիմա պատկերացրեք մի 15 տարի անց ինչ կլինի։ Պատկերացրեցի՞ք։ Դե հիմա գործ-մործ մի կողմ դրեք ու ի դեմս «Արարատ-Արմենիա»-ի երկրպագեք հայկական ֆուտբոլ։ Էսօր պատմական օր ա»։