ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը, որը տևեց շուրջ երկուսուկես ժամ, քիչ առաջ հետաձգվեց. այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 30–ին ժամը 13:00–ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Բավականին ծավալուն քննություն է ընթանում, կողմերն իրենց փաստարակներն են ներկայացնում»,–ասաց փաստաբանը։

Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է դատական նիստին։