Համացանցում է հայտնվել Կառլ անունով բեյսջամփերի տեսանյութը, ով թռել էր Մոնթե Բրենտո լեռան վրայից (գտնվում է Իտալիայի Տրենտո քաղաքի մոտակայքում)։
Բեյսջամփերի օդապարիկը ամբողջովին չի բացվել, ինչի հետևանքով նա կորցրել է կառավարումը, իսկ անկման արագությունը գնալով մեծացել է։ Սպորտսմենը անկումը նկարել է սաղավարտի վրա տեղադրված տեսախցիկով։
Կադրերից երևում է, թե ինչպես է Կառլը 100 մ բարձրությունից ընկնելով՝ վայրէջք կատարում երկու ոտքի վրա։ Արդյունքով ադրենալինի սիրահարը ստորին վերջույթի բազմաթիվ կտրվածքներ և կոտրվածքներ է ստացել: Հաշվի առնելով այն փաստը, որ Կառլը բառացիորեն ընկել է ժայռից, նրա բախտը շատ է բերել, քանի որ ազատվել է միայն կոտրվածքով։