«Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։ Aյս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է: Դա կլինի օրենքին համապատասխան, մարդիկ 2 ամիս առաջ կծանուցվեն, և արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը՝ համապատասխան տվյալ մարզի պահանջներին»,-նշեց նախարարը:
Սեպտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի տարածքային կառավարման նախագիծ, որից հետո կմեկնարկի մարզպետարանների օպտիմալացման ծրագիր: