Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընտանիքի հետ իր հանգիստն է անցկացրել Ջերմուկում:
Այս մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ դեսպանը և նրա ընտանիքը տպավորված են բնության հարստությամբ ու գեղեցկությամբ:
«Մաղթում ենք Հայաստանին հաջողություններ առողջարանային և զբոսաշրջային ներուժի զարգացման գործում: Ուրախ ենք, որ այն ըստ արժանվույն է գնահատվում շատ ռուսաստանցիների կողմից»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այս օրերին Ջերմուկում բողոքի ակցիաներ են կազմակերպվում՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Ջերմուկցիները հայտնում են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել քաղաքի տուրիստական այցելուների թվի կրճատմանը և ազդել Ջերմուկի բրենդի վրա՝ որպես տուրիստական կենտրոնի: