Ռասկինի համալսարանի գիտնականները հայտնել են, թե ինչ է սպառնում 50-ից բարձր տարիքի մարդկանց ինտիմ կյանքի բացակայության դեպքում: Այս մասին գրում է «Ակտուալնիե նովոստի» պարբերականը:
Հաղորդվում է, որ հետազոտությանը մասնակցել են մոտավորապես 6 հազար տարեց տղամարդիկ և կանայք:
Գիտնականների տեղեկություններով՝ սեքսի բացակայությունից ավելի շատ տառապում են տղամարդիկ: Արական սեռի 63% ներկայացուցիչների մոտ կարող են ի հայտ գալ օնկոլոգիական հիվանդություններ:
Հետազոտողները նաև հաղորդում են, որ ինտիմ հարաբերություններից խուսափող կանայք ունենում են վատ ինքնազգացողություն և վատ տրամադրություն:
Գիտնականները նշում են, որ ակտիվ ինտիմ կյանքը նպաստում է արտրիտի և դիաբետի առաջացման ռիսկի նվազեցմանը: