«Մանսուրյան-80» հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: