Աբիսողոմ Հովհաննեսի Մգեբրյանը ծնվել է Թիֆլիսում, իսկ Սանկտ Պետերբուրգում Ավել Իվանովիչ է դարձել, ու ռուսաֆիկացրել է ազգանունը ոչ թե այն պատճառով, որ հավատարիմ հպատակ էր։ Դա ինքը չի արել, իրենց կյանքն այդպես հեշտացրել են  Ինժեներական ակադեմիայի նրա կուրսեցիները, քանի որ նրանք ի վիճակի չէին արտաբերել իրական ազգանունը։

Ավել Իվանովիչը, որպես ժառանգական զինվորական, ազնվորեն ու ջանասիրաբար էր ծառայում, ու գեներալ–լեյտենանտի կոչումով հասել էր Զինվորական Նախարարության կից Ռազմական հաղորդագրությունների վարչության պետ։ Դա Առաջին Համաշխարհայինի առաջ էր, իսկ այստեղից նրա, ինչպես, և իր որդու`Վլադիմիրի, հետքը կորում է։

 

1914 թվականին Վլադիմիրը 28 տարեկան դարձավ. նա գնաց հոր հետքերով։ Նույն ինժեներական ակադեմիան ավարտեց ու գործուղվեց հոր փոքր հայրենիք` Թիֆլիս, որտեղ նրան սպասում էր երկաթուղային գումարտակը։ Այստեղ գրեթե միանգամից պարզվեց, որ նա հիանալի  ինժեներ է, ու ակնհայտորեն հակում գյուտեր անելու հակում ունի։ Դեռ 1910 թվականին նա փոխարինեց երկաթուղին ավտոմոբիլային վաշտով, ինչը Վլադիմիրի համար ավելի հոգեհարազատ էր։

Այդքան հոգեհարազատ էր, որ անընդհատ իր տրամադրության տակ եղած մեքենաների հետ ինչ–որ հետաքրքիր բաներ էր անում. ինչ–որ բաներ էր ավելացնում, անընդհատ նորարարություններ մտցնում։

Մգեբրովի հորինած ու կիրառած կատարելագործումներն արվում էին ռուսական բանակ եկող եվրոպական մեքենաների ու «Ռուսո-Բալտ» մեքենաների վրա։ Ինժեների աստղային ժամն եկավ 1915 թվականին։

Հենց այդ ժամանակ ֆրանսիական դաշնակիցները վերջապես Զինվորական նախարարության մոտ բերեցին խոստացած «Ռենո» զրահապատ մեքենաները, դրանք 12–ն էին։ Սակայն ուրախությունը երկար չտևեց, մեքենաները նույնիսկ պատերազմելու չգնացին։ Դրանք զննեցին ու միանգամից հանձնեցին գնդապետ Պյոտր Սեկրետովի դատին, որն այդ տեխնիկան ընդունում էր Փարիզում։ Միանգամից կասկածներ առաջացան, որ այդ աղբը ռուսական բանակում կարող էր հայտնվել միայն կաշառքով։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am