Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներն էլ պահման պայմանների խնդիր ունեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ՔԿՀ-ների մեծ մասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին չի համապատասխանում: Այն ինչ օրենքով նախատեսված է քրեակատարողական հիմնարկների մասով՝ ՔԿՀ-ները չեն համապատասխանում, ուղղակի պարսպապատված տարածք է, որտեղ գետտոյական վիճակ է ավելի շատ, քան ՔԿՀ: Այս խնդիրը խորն է»,- ասաց վարչապետը:
Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հատկացրեց 176 մլն դրամ՝ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգում իրականացնելու նպատակով: