ԱՄՆ Մոնտանա նահանգի հյուրանոցներից մեկում արջը պատուհանից մտել է հյուրերի համար նախատեսված սենյակ և քնել այնտեղ լվացարանի վրա՝ տեղեկացնում է TSN-ը։
Ըստ երևույթին, արջը իր ողջ ուժերը ծախսել է «ներթափանցելու» վրա, քանի որ քնել է լվացարանի վրա։
Հյուրանոցի աշխատակիցները նկարահանել են արջին և կանչել փրկարարներին: Մասնագետները որոշել են չարթնացնել կենդանուն, նրան քնաբեր են ներարկել և նորից տարել անտառ: Միջադեպի ընթացքում ոչ մարդիկ, ոչ էլ արջը չեն տուժել։