Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Նամակում գրված է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի ժամանակ սադրանքներ են տեղի ունեցել ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ և ներկայացրել են իրենց պահանջները.

«ՄեծարգոՊարոնայք, 2019 թվականի հուլիսի 18-ից ի վեր, արդեն 54 օր, Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն սկսել է ստորագրահավաք՝ տխրահռչակՍտամբուլյան կոնվենցիայի դեմ: Մենք այս 54 օրերի ընթացքում՝օգտվելով մեր սահմանադրական իրավունքից, հենակետեր ենք տեղադրել Հայաստանի Հանրապետության առավել բանուկ փողոցներում և հրավիրել անցորդներին՝ միանալ մեր ստորագրահավաքին: Ուրախ ենք տեղեկացնելու, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ստորագրել են՝պահանջելով չեղարկել և հետ ուղարկել կոնվենցիան:

Դժբախտաբար, այս ընթացքում հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ, բացի այդ՝ յոթ անգամ հարձակումներ են իրականացվել մեր հենակետերի վրա: Դրանք տեղի են ունենցել.
1. 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
2. 2019 թվականի օգոստոսի 7-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսայինպողոտայում
3. 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
4. 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ Գյումրի քաղաքում
5. 2019 թվականի օգոստոսի 18-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
6. 2019 թվականի օգոստոսի 24-ին՝ Ուջան գյուղում
7. 2019 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սպիտակ քաղաքում

Տեղի ունեցած հարձակումների ձևն ու ոճը, հետզհետե ավելի կոպիտ դառնալը և բազում այլ հանգամանքներ մեզ թույլ են տալիս անվարան հայտնել, որ կա դարանակալ ուժ, որը կազմակերպում է այս հարձակումները՝ նպատակ ունենալով մեզ ահաբեկել և հիասթափության հասցնել:

Արդ, սույնով մենք պահանջում ենք.
1. Անհապաղ ձեռնարկել միջոցառումներ՝պահպանելու սահմանադրական կարգը և ապահովելու մեր իրավունքները:
2. Հետաքննել վերոնշյալ դեպքերը, ի լույս բերել, օրենքի տառին համապատասխան իրավական գնահատական տալ և պատասխանատվության ենթարկել դարանակալ պատվիրատուներին:
3. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հետագա բոլոր ստորագրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում ապահովվեն հասարակական կարգը և «Կամքի» անդամների ու միջոցառումների մասնակիցների անվտանգությունը»: