Սանիտարական ուղղաթիռով Գեղարքունիքի մարզից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, որի մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:
«Ըստ հարազատների՝ նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Շարունակում է գտնվել վերակենդանացման և նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո: Երեխայի առողջության մասին անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է Դերձյանը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2153473398287223&id=100008737515586