18:52
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
РУС ENG
11.09.2019 18:11Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի11.09.2019 18:00Ռոնալդուն' Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերի պատմության լավագույն ռմբարկու (տեսանյութ)11.09.2019 17:57Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ELARD-ի հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը11.09.2019 17:45Պաշտպանության նախարարը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաժողովին11.09.2019 17:34Մխիթարյանը' «Ռոմա»-ի մարզումներին (լուսանկարներ)11.09.2019 17:21Իրաքում նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ տասնյակ մուսուլմաններ են զոհվել (տեսանյութ)11.09.2019 17:10ԱԺ. քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման հարցը11.09.2019 17:04«Գործն ուղղորդվում է վարչապետի կողմից»․ Քոչարյանի աջակիցների նստացույցը՝ դատարանի դիմաց11.09.2019 16:58Կրեմլում չեն կարծում, թե Բոլթոնի պաշտոնաթողությունը կազդի արտաքին քաղաքականության վրա11.09.2019 16:54Ամուլսարն ուղղակի սար չէ, ուղղակի հանք չէ և ուղղակի «բողոքելու» առիթ չէ. Նազենի Հովհաննիսյան
6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան բարեհաջող վիրահատվել է
Հասարակություն
11 Սեպտեմբեր, 2019 18:25
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
«Վիրահատությունն անցել է լավ: Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ:
Տղան երկու օր առաջ էր գիտակցության եկել ու ճանաչել ծնողներին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր սեպտեմբերի 5-ին՝ անգիտակից վիճակով: Երեխան ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գլխի, ողնաշարի և մարմնի այլ հատվածներում: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն»,- գրել է Դերձյանը: