Կառավարությունը Պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քմ օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասը ետ կվերցնի և կամրացնի Ազգային անվտանգության ծառայությանը:

Նույն որոշմամբ՝ ԱԱԾ-ին ամրացված' Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը ետ կվերցվի և կամրացվի ՊՆ-ին:

Ըստ հիմնավորման՝ որոշումը պայմանավորված է ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու հանգամանքով: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը տեղակայված է Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող շենքում: Նշված շենքի օգտակար մակերեսը (շուրջ 2000 քմ) չի բավականացնում համապատասխան գործառույթներն իրականացնելու համար: