Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկեց «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։
Նիստի ժամանակ դատավորը Յուրի Խաչատուրովին հարցրեց, թե ազատորեն տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին, ինչին ի պատասխան՝ Խաչատուրովն ասաց․ «Հայերեն հասկանում եմ, բայց խոսելիս սխալներ եմ գործում»։
Խաչատուրովի համար թարգմանիչ ներգրավվեց։