«Կարծում եմ շատ ակնհայտ է այն, ինչ կատարվում է: Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին: Տեսնենք' ինչ կանի»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նա չբացառեց, որ Վանեցյանի հրաժարականը կարող է կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ: «Հնարավոր է, չեմ կարող բացառել: Պարոն Վանեցյանը շատ հստակ ասաց այն պատճառները, թե ինչու հրաժարական տվեց»,- ասաց նա։