Անգլիայի Ուորիքշիրի կոմսության Քենիլվորթ քաղաքի տարեց բնակչուհին դաստակին դաջել Է որդու և մահացած ամուսնու անուն-ազգանվան սկզբնատառերը: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը:

94-ամյա Հիլդա Վեսթը ժամանել Է տեղի դաջվածքների ստուդիա և խնդրել որեիցե առանձնահատուկ բան դաջել հանգուցյալ ամուսնու՝ Էռնեստի հիշատակին: Ուղևորությունը կազմակերպելուն նրան օգնել Էին ծերանոցի հիվանդապահուհիները: Նա պատմել Է, որ ամուսինը, որի հետ ապրել Է 70 տարի, մահացել Է հինգ տարի առաջ: «Ես միշտ երազել եմ դաջվածքի մասին,- խոսովանել Է տատիկը:- Ես մտածեցի, որ հիանալի կլինի դաջել Էռնեստի և որդուս՝ Դավիթի անվան-ազգանվան սկզբնատառերը»: «Ամուսնուս ծննդյան օրը սեպտեմբերի 14-ին Է: Ես այնպես Էի ցանկանում նրա համար ինչ-որ առանձնահատուկ բան անել,-հավելում Է Վեսթը:- Ես նրան շատ եմ սիրում»: Ստուդիայի սեփականատեր Մեթի Գարդներն իր հանգստի օրն անձամբ Է արել դաջվածքը, ընդ որում՝ անվճար: «Ամեն օր չԷ, որ մոտդ 94-ամյա հաճախորդուհի Է գալիս»,- ընդգծել Է Գարդները: