Բոլոր ժամանակներում միշտ եղել են մարդիկ, ովքեր վախեցել են ողջ-ողջ թաղվելուց ու ահա այսպիսի մարդկանցից մեկի շնորհիվ էլ 18-րդ դարում սկսեցին դագաղներում զանգեր կախել, որպեսզի պատահաբար ողջ-ողջ թաղվածները կարողանան նշան տալ , որ իրենց դեռ շնչում են ու օգնություն խնդրել գերեզմանատան պահակից։
Ամեն ինչ սկսվեց արքայազն Ֆերդինանտից, ով մահացու վախենում էր, որ իրեն մի օր ողջ-ողջ կթաղեն։ Նա դագաղագործներին պատվիրեց, որ կառուցեն մի դագաղ, որում ինքը հետագայում կթաղվի, որը կունենա ազդանշան տալու հնարավորություն։ Խելոք դագաղագործները հավաքվեցին, գլուխ գլխի տվեցին ու ստեղծեցին դագաղ, որը ձողով միացված էր զանգին։
Այս նորամուծությունն աշխատում էր հետևյալ կերպ։ Քանի որ այդ դարերում հաճախ էր լինում, որ չմահացածներին շփոթում էին մահացածների հետ՝ զարգացած բժշկության պատճառով, զանգը միացած էր դագաղին ու ձողով բարձրանում էր վերև։ Թաղման արարողության ժամանակ ձողն ու զանգը, իհարկե, մնում էին վերևում։ Դա թույլ էր տալիս սխալմամբ թաղվածին շարժել թելը, որը կապված էր իր ձեռքին, վերջինն էլ ամրացված էր ձողին ու զանգին, և ազդանշան տալ պահակին, որ ինքը ողջ է։
Պահակը, լսելով զանգի ղողանջը, վերցնում էր բահն ու արագ անցնում աշխատանքի։ Ձողի միջոցով մահացածին նաև ահագին օդ էր գնում, որը նրան բավարարում էր մինչև որ ինքը դուրս կգար հողատակերից ու կկարողանար հանգիստ շնչել վերևներում։
Թվում է, թե ամեն ինչ իդեալական էր, սակայն դագաղագործները հաշվի չէին առել մի շատ կարևոր հանգամանք։ Իրականում մահացած մարդն անգամ օրգանիզմում կատարվող ինչ-որ պրոցեսների արդյունքում կարող էր թեթևակիորեն շարժվել։ Դա չէր նշանակում, որ նա ողջ էր, դա նշանակում էր պարզապես, որ մարմինը մինչև վերջ չէր հասցրել սառել։ Արդյունքում նորամուծության արդյունքում բոլոր մահացածների զանգերն էլ սկսում էին զնգալ ու խեղճ պահակներն ամեն օր ստիպված էին դուրս հանել հարյուրավոր թաղվածների ու տեսնել, որ նրանք իրականում մահացած են։
Հասկանալով ահռելի այս բացթողումը՝ դագաղները դուրս մղվեցին շուկայից ու կորցրեցին նախկին պահանաջարկը։ Դագաղագործները, սակայն, շարունակեցին փնտրտուքները ու ստեղծեցին այլ մեխանիզմներ՝ մահացած ու չմահացած երևալուց վախեցողների համար։