Երևանում այրել են նոր աղբամաններից երկուսը: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով վառվող աղբամանների լուսանկարները:

Էրեբունի... Նոր աղբամաններից երկուսը այրեցին: Իսկ այս քաղաքացին կրակն է հանգցրել, փրկել մնացածները,-գրել է ավագանու անդամը: