Boston Dynamics ընկերության գիտնականները Atlas ռոբոտին սովորեցրել են ակրոբատիկ հնարքներ: Այս մասին հաղորդվել է ընկերության YouTube ալիքում հայտնված տեսանյութում:
Կադրերում երևում է, թե ինչպես է մարդանման ռոբոտը կքանստում, գլուխկոնծի տալիս, օդում «ձգվում», ձեռքերի վրականգնում և թռիչքի մեջ շրջվում 360 աստիճան:
Վերջում ռոբոտը դառնում է ուղիղ և երկու ձեռքը վեր բարձրացնում, ինչպես անում են մարզիկները ծրագրի կատարումից հետո։