Չինաստանի Ուհան նահանգի միջազգային օդանավակայանում օդանավերից մեկի ուղևորուհին թռիչքից անմիջապես առաջ անսպասելիորեն բացել է վթարային ելքի դուռը։ Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռի Xiamen Airlines ավիաընկերության հետ: Ողևորուհի որոշել է, որ սրահում չափազանց շոգ է և քաշել վթարային ելքի բռնակը: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ ուղեկցորդուհիները մինչ այդ արդեն հրահանգել են, որ առանց պատճառի չօգտվել վթարային ելքից։
Ոստիկանները զբոսաշրջիկին դուրս են բերել օդանավից, որի թռիչքը մեկ ժամ հետաձգվել է միջադեպի պատճառով: