ՉԺՀ-ի ոստիկանները Գանչժոու քաղաքի նախկին քաղաքագլուխ 57-ամյա Չժան Ցիի տանը խուզարության ընթացքում հայտնաբերել են մեծ քանակությամբ կանխիկ դրամ, ինչպես նաեւ13,5 տոննա ոսկի՝ ձուլակտորների տեսքով, որոնք թաքցված են եղել նրա տան գաղտնի նկուղում:

 Բացի քաղաքագլխի պաշտոնից, նա զբաղեցրել Է նաեւ այլ պաշտոններ, մասնավորապես, եղել Է Կոմունիստական կուսակցության քարտուղար: Ոչ պաշտոնական տվյալներով՝ բացի ոսկուց, նրա մոտ հայտնաբերել են կանխիկ դրամ՝ 268 միլիարդ յուան ընդհանուր գումարով: Չինաստանի Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցների կողմից ստուգումների համար առիթ Է ծառայել շքեղ անշարժ գույքը՝ մի քանի հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը նախկին սիթի-մենեսջերն ինչ-որ կերպ կարողացել Է երկար ժամանակ թաքցնել, հաղորդել Է Life-ը: