Lուսանկարներ է հրապարակվել Քեյփ Վերդեի Բոուիստա կղզու լողափից, որտեղ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, 132 դելֆիններ հայտնվել են ափին:
Օվկիանոգրաֆիայի կենտրոնի աշխատակիցները, տեղի բնակիչները և զբոսաշրջիկները օգնության են հասել կաթնասուններին: Ամբողջ օրը կամավորները դելֆիններին ձեռքով վերադարձրին Ատլանտյան օվկիանոս:
Դժբախտաբար, տասնյակ դելֆիններ մահացան: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ գիտնականները կասկածում են, որ ջուրը վերադարձված կաթնասունները գոյատևելու են, նրանցից ոմանք կրկին հայտնվել են ափին:
Փորձագետները վերցրել են սատկած դելֆինների հյուսվածքների նմուշները, որպեսզի փորձեն պարզել արտակարգ իրավիճակների հնարավոր պատճառները:
Աղբյուրը՝ vesti.ru