Business Insider-ը հրապարակել է լավագույն սմարթֆոնների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է OnePlus 7T-ն։

Ինչպես նշվում է OnePlus 7T-ն ունի գեղեցիկ դիզայն, գերազանց տեսախցիկ։ Երկրորդ հորիզոնականում է Apple ընկերության iPhone 11-ը։ Այս սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց էկրան, հզոր պրոցեսոր, ինչպես նաև արտադրական տեսախցիկ։ Երրորդ տեղում է OnePlus 7 Pro-ն։ 

Բացի դրանից՝ լավագույն տասնյակում են Google կորպորացիայի Pixel 3a և Pixel 3a XL-ը, ինչպես նաև OnePlus 6T-ն, Samsung Galaxy S10e-ն, iPhone XR-ը, Samsung Galaxy Note 10 Plus-ը, Samsung Galaxy S10ն ու Galaxy S10 Plus-ը, iPhone 11 Pro-ն ու iPhone 11 Pro Max-ը։