Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը լուսանկար է ցուցադրել իր որդու՝ Քրիստոֆերի հետ, որը ոտքից գլուխ Ռուսաստանի ՆԳՆ սպայի համազգեստով է: Նկարը հայտնվել է դերասանի Instagram-ում:

Շվարցենեգերը լուսանկարի մեկնաբանությունում գրել է, որ շնորհավորում է որդուն ծննդյան օրվա կապակցությամբ:

«Քրիստոֆեր, դու իմ ուրախությունն ես … դու ինձ ստիպում ես հպարտանալ քեզնով ամեն օր, և ես անհամբերությամբ սպասում եմ տեսնելու, թե ինչ բարձունքների ես հասել»,- գրել է Շվարցենեգերը:

Ցանցի օգտատերերը սկսել են գուշակել դերասանի որդու հանդերձանքի իմաստը և ենթադրել են, որ այդ հանդերձանքով նա երևի նկարահանվել է ֆիլմերից մեկում: