«ՀՀ-ում ամբողջ իշխանությունը մարմնավորվում է մի մարդու մեջ, որի անունն է Փաշինյան, որը, ըստ էության, պատերազմ է հայտարարել ընդդիմադիր գործիչ Նիկոլին և այդ պատերազմը վերածվել է մի մեծ պատերազմի հայ ժողովրդի հետ»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ Փաշինյանն այսօր փորձում է սեփականաշնորհել դատական իշխանությունը:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի մեր համաքաղաքացիները երբ քաղաքում զբոսնելիս, շրջելիս կլինեն ու հանկարծ կտեսնեն դատավորների և այլ պաշտոնատար անձանց, հանկարծ չզրուցեն, չփորձեն հարցեր տալ, հատկապես դատավորներին, թե ինչու են նրանցից ոմանք վնգստում, և ում գլխին են փայտով հարվածում այսօրվա իշխանության ղեկին գտնվող ղեկավարները»,- ասաց Գագիկ Բաղդասարյանն ու հավելեց, որ մենք ո´չ գործադիր, ո´չ օրենսդիր իշխանություն ունենք:
Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: