Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը Twitter-ի և Instagram-ի իր միկրոբլոգում տեղադրել է տեսանյութ և մի շարք լուսանկարներ՝ Երևանի Հանրապետության հրապարակում գիշերային զբոսանքից:
Լուսանկարներին կից Լի Սյանլունը գրել է. «Ջալանջալա (խմբ.՝ զբոսանք) գիշերային Երևանի գեղեցիկ փողոցներում... Փորձեցի թարմ թխված հայկական ավանդական հացը՝ լավաշը»: