Այսօր Փարիզի Հաշմանդամների տանը Ժակ Շիրակին հրաժեշտի եկած որոշ մարդկանց պահվածքը բարկացրել է համացանցի օգտատերերին։ Օգտատերերին վրդովվեցրել է նրա դագաղի ֆոնին արված սելֆիները, հաղորդում է BFM TV-ն: «Մարդիկ եկել են Հաշմանդամների տուն՝ դագաղի ֆոնին սելֆի անելու համար: Զզվելի է»,- գրել է Twitter միկրոբլոգի օգտատերերից մեկը: «Արդյո՞ք նրանք կլուսանկարվեին, եթե դագաղում լիներ իրենց սիրելին: Սիրտս խառնում է»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին ղեկավարը կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին՝ 86 տարեկան հասակում: