Մոսկվայում մի կին այցելել է գեղեցկության սրահ և պահանջել, որ մեծացնեն իր կատվի շուրթերը: Նա նշել է, որ կենդանիներն էլ գեղեցիկ լինելու իրավունք ունեն: Այս մասին հայտնում է Լայֆը:

Սրահի աշխատակիցները բացատրել են կնոջը, որ նման պրոցեդուրաները կիրառելի չեն կենդանիների համար, բայց դա բարկացրել է հաճախորդին և սկսվել է թեժ վիճաբանություն: Կինը բռունցքներով հարձակվել է մենեջերի ու աշխատակցի վրա և խլել նրանց ձեռքից կենդանուն, ապա հեռացել սրահից: