Հայաստանը նոր տեխնիկա կգնի ռադիոմոնիտորինգի համար։ Այդ մասին որոշում է ընդունվել այսօր կայացած կառավարության նիստում։

Ինչպես նիստի ընթացքում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, վերջին անգամ ռադիոհաճախականությունների մոնիտորինգի համար սարքավորում է գնվել 2000–ականների սկզբին, և այն արդեն հնացել է` հաշվի առնելով այն, թե որքան արագ են փոխվում հեռահաղորդակցական տեխնոլոգիաները։ Ուստի հիմա հանրապետության հսկիչ մարմինների համար դժվար է ստուգել` ով և ինչպիսի ռադիոհաճախականություններ է զբաղեցնում. չկան նոր սարքավորումներ, չկան նաև հուսալի չափումներ։

«Այդ պատճառով մենք չենք կարող բողոքել Էլեկտրակապի միջազգային միությանը և պահանջել, որպեսզի հարևան երկրները չտարածեն ռադիոհեռարձակումը մեր սահմանամերձ մարզերում։ Բայց նման բողոքի համար անհրաժեշտ է ներկայացնել ապացույցներ, իսկ առայժմ մենք չենք կարող դա անել», – հայտարարեց Արշակյանը։

Ռադիոհաճախականություններին պետք է հետևել նաև ոստիկանության և շտապօգնության անխափան աշխատանքի, ինչպես նաև արտոնագրված ռադիոկայանների անարգել հեռարձակման համար։

Սարքավորման փոխարինման համար տրամադրվել է 8,1 միլիարդ դրամ։ Դրանից առաջ նախարարությունը կուսումնասիրի, թե հայկական ընկերություններն արտադրական ինչ հնարավորություններ ունեն դրա համար։

armeniasputnik.am