
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն: Աշխարհի ամենահարուստ մարդկանց երեխաները գումար չեն խնայում իրենց սերունդների վրա, ուստի միլիոններ են ծախսում են նրանց կյանքի գլխավոր իրադարձություններից մեկի վրա:
Դիանա Մանասիր և Ռոստիսլավ Բաղիրով
Վիկտորիայի և Վերների հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայում: Հրավիրված հյուրերը պետք է հետևեին խստագույն դրես-կոդին. կանանց համար դա հանդերձանքի ալ գույնն էր, տղամարդկանց համար՝ սպիտակ: Հարսնացուի Swarovski բյուրեղներով զարդարված զգեստի քաշը 46 կիլոգրամ էր, իսկ արժեքը՝ մեկ միլիոն դոլար:
Սաիդ Գուցերիև և Խադիջա Ուժախովա
Սաիդի և Խադիջայի հարսանիքը տեղի է ունեցել ռեստորանում, որի դահլիճի ձևավորման վրա 100 միլիոն ռուբլի է ծախսվել:
Տոնակատարությանը հրավիրված երաժիշտների թվում են եղել Ջենիֆեր Լոպեսը, Սթինգը, Պատրիցիա Կաասը և Ալլա Պուգաչովան:
Տոնակատարությանը ներկա ընտանիքները ոսկով սնդուկ են ստացել: Ընդհանուր առմամբ, տոնակատարության համար պատրաստվել է 300 սնդուկ:
Գասպար Ավդոլյան և Լոլիտա Օսմանովա
Երիտասարդ զույգը կմտնի պատմության մեջ, քանի որ նրանց հարսանիքը կարելի է անվանել ամենաթանկը վերջին 10 տարիների ընթացքում: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Dolby Theatre-ում, որտեղ տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը: Միջոցառումը վարել է Քսենիա Սոբչակը, իսկ հրավիրվածների թվում նկատվել է Լեդի Գագան: