Քիչ առաջ Առողջապահության նախարարության դիմաց ակցիա իրականացվեց. հասարակական, քաղաքական գործիչներն ու քաղաքացիները մանկական չհագած կոշիկներ և մոմեր շարեցին նախարարության աստիճաններին՝ ի նշան օրեր առաջ Արաբկիր ԲԿ -ին կից ծննդատանը նորածնի մահացության դեպքի:
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ իրենց բերած մանկական չհագած կոշիկները քայլում են դեպի նախարարություն իրենց բողոքի ձայնը հայտնելու: Խաչատրյանը ողջունեց ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի արձագանքը այս դեպքին:
Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն էլ առաջարկեց ստեղծել անկախ հանձնաժողով՝ ծննդկանների և երեխաների մահացության դեպքերը ուսումնասիրելու համար: Նշենք, որ մահացած նորածնի ծնողները պնդում են՝ իրենց երեխային վաճառել են: