2019–ի աշունը փառահեղ մեկնարկ ունեցավ նարդու սիրահարների համար։
TotoGaming-ի նախաձեռնությամբ «Օպերա Սուիթ Հոթել» հյուրանոցային համալիրում կազմակերպվեց նարդու իրական մրցաշար, որը կրում էր «Նարդիադա» հնչեղ խորագիրը։ Արդեն անվանումից կարելի է ենթադրել, որ սպասվում էր ավելի քան լուրջ և անզիջում պայքար, որը հատուկ է հենց Օլիմպիադային։ Այդպես էլ եղավ․․․
Թվով 21 նարդիստներ բաժանվեցին երկու խմբի, և սկսվեց մեծ խաղը։ Օլիմպիական մրցակարգով նրանք շարժվում էին դեպի եզրափակիչ, որտեղ հաղթողին սպասում էր 1,000,000 դրամ։ Իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը 3,000,000 դրամ էր, ինչը ևս մեկ խթան դարձավ, որպեսզի բոլոր մասնակիցները 100%-ով ներդնեն իրենց ուժերը։
Բացի այդ, կարևոր է նշել, որ TotoGaming-ը, ձգտելով լավագույնս հագեցնել միջոցառումը, պատրաստել էր տարբեր ակտիվություններ նաև հյուրերի համար։ Նրանք կարող էին խաղալ Նարդի և Ջուխտ խաղերը, ինչպես նաև նկարահանվել ֆոտոսթենդի մոտ։ Նախատեսված էր հյուրասիրություն և երաժշտական մաս DJ Guevo-ի կողմից։
Մթնոլորտը բավականին տրամադրող էր, մնում էր միայն լավ խաղալ։
Հենց սկզբից հանդիպումները ստացան թեժ ընթացք։ Պայքար էր մղվում յուրաքանչյուր միավորի համար, և որն ամենատպավորիչն է՝ խաղի մեջ էին ոչ միայն բուն մասնակիցները, այլև նրանց ընատնիքների անդամներն ու ընկերները, ովքեր եկել էին երկրպագելու։
Արդեն օրվա ավարտին հայտնի դարձավ մրցաշարի հաղթողի անունը։ Լևոն Վարդապետյանը, ով նախկինում ճանաչվել է նարդու աշխարհի գավաթակիր, եզրափակչում հաղթեց Գոռ Կիրակոսյանին։
Հաղթողին շնորհավորեց TotoGaming ընկերության գործառնական տնօրենի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը՝ նշելով, որ «Նարդիադան» անցավ ավելի քան լավ, ինչը հիմք է տալիս համոզված պնդելու, որ ապագայում մենք կունենանք նոր և ավելի մասշտաբային «Նարդիադաներ»։
Ինչ խոսք, սա հրաշալի նորություն է Հայաստանի նարդիասեր համայնքի համար։