Այո, դա կարող է արդյունավետ լինել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քիմ Քարդաշյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է գնահատում, որ Հայաստանի վարչապետը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում:
«Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում: Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի»,-ընդգծեց նա: