ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան Ամերիկայի առաջնորդին հակառակ գործողություններ կատարի: Թե հատկապես ինչ է նկատի ունեցել այս ասելով՝ Թրամփը չի մանրամասնել:
Այս հայտարարությունը արվել է Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ տարվող թուրքական զորավարժությունների պատրաստության ֆոնին. տեղի քրդերը ԻՊ-ի դեմ պայքարում եղել են ԱՄՆ-ի դաշնակիցները:
«Ես ավելի վաղ այս մասին հստակ հայտարարել եմ և կրկին հայտարարում եմ. եթե Թուրքիան անի այս հարցում որևէ քայլ, որը ես՝ իմ ամբողջ մեծությամբ և իմաստնությամբ համարեմ անկարելի, ապա ես ամբողջությամբ կոչնչացնեմ և կջաղջախեմ Թուրքիայի տնտեսությունը, այնպես, ինչպես այն նախկինում էլ արել եմ»,-թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ առաջնորդը: