Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Էջմիածնից, որոնց կից գրել է.

«Շնորհակալ եմ Հայաստանին այսպիսի հիշարժան ուղևորության համար: Այնքան օրհնված եմ, որ իմ երեխաների հետ մկրտվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի Մայր տաճարում, որը երբեմն անվանում են Հայ առաքելական եկեղեցու Վատիկան: Այս եկեղեցին կառուցվել է  303 թվականին»: