Ֆիլիպինների Բորակայ կղզում Թայվանից զբոսաշրջիկ կնոջը տուգանել են 50 դոլարով՝ շատ բաց բիկինիի համար, որը բարակ քուղերից էր բաղկացած։ Այս մասին գրում է The Sun-ը։
Նշվում է, որ նա լողափին է եղել ընկերոջ հետ։ Հյուրանոցում զբոսաշրջիկներին զգուշացրել են, որ այդպիսի հագուստը տեղին չէ, բայց հյուրը հայտարարել է, որ դա «արվեստի տեսակ է»՝ հրաժարվելով փոխել լողազգեստը։
Ոստիկանությունը կնոջը տուգանել է «էրոտիկ և անպատշաճ լուսանկարների» համար։